2018 թվականի փետրվար ամսին Հայաստանում դարձյալ գնաճ է արձանգրվել. 3,3%-ով թանկացել են սպառողական ապրանքները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ ամիս հունվարի նկատմամբ սնդդամթերքի և ալկոհոլի շուկայում գնաճը կազմել է 4%:
Կտրուկ թանկացել է մսամթերքը. տավարի և հորթի մսի գնաճը փետրվարին կազմել է 24,6%: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկայում գրանցվել է 7,2% գնաճ, յուղերի և ճարպերի շուկայում՝ 13,2% գնաճ: 36,3%-ով թանկացել է կարագը, 1,7%-ով՝ ոչ ալկոհոլային խմիչքները, 1,9%-ով՝ սուրճը, թեյը և կակաոն:
Աննշան գնանկում է գրանցվել մրգի և բանջարեղենի շուկայում. ընթացիկ տարվա փետրվարին այս ապրանքատեսակները էժանացել են համապատասխանաբար՝ 0,6%-ով և 4,2%-ով:
2018 թվականի հունվարին սպառողական շուկայում գրանցվել էր մոտ 3% գնաճ: Իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել էին 4,1%-ով: