15 մարտի 2018 - 11:47 AMT
Պրոդյուսեր Դիշդիշյանի նախագիծը ՌԴ Առաջին ալիքի եթերում հավակնոտ և գրավիչ են համարում

ՌԴ Առաջին ալիքի եթերում մեկնարկել է «Ոսկե հորդան» սերիալը, որը հայտնի ռուսաստանաբնակ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի ծավալուն և հավակնոտ նախագիծն է:

Թեև սերիալն անդրադառնում է դարերի վաղեմության իրադարձություններին, այն պատմական չի կարող համարվել: Ինչպես ասվում է ֆիլմի մեկնարկը նախորդող ենթագրերում, հեղինակները «նպատակ չեն ունեցել վերարտադրել մոնղոլաթաթարական դարաշրջանի պատմական իրադարձությունները, իսկ սյուժեն և հերոսները հեղինակային ֆանտազիայի պտուղ են», գրում է ՏԱՍՍ-ը:

Ուստի քննադատներից շատերը համեմատում են ռուսական սերիալը մեծ ճանաչում ունեցող «Գահերի խաղը» սերիալի հետ: Պրոդյուսեր Դիշդիշյանն ինքը ևս այդպիսի համեմատություն է արել, հավանաբար, նկատի ունենալով ոչ թե կոնկրետ սերիալը, այլ հեռուստատեսային արտադրանքի ընդհանուր մակարդակը:

Ըստ հոդվածի հեղինակի, Դիշդիշյանի նախագիծը հետաքրքիր է ստացվել և գրավիչ: