16 մարտի 2018 - 10:59 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում 6 երկրաշարժ է գրանցվել

Մեկ շաբաթում ՀՀ-ի տարածքում գրանցվել է վեց, իսկ Արցախում՝ մեկ երկրաշարժ: Այս մասին հայտնում էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:

Մարտի 9-12-ը Հայաստանի Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում գրանցվել է 0,7-1,6 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Մարտի 13-ին 1,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Նշված ժամանակահատվածում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ,Իրանի և Ադրբեջանի տարածքում: