2018 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել $46,8 մլն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանը:
Հիմնադրամի նախագահի խոսքով, 2017 թվականին ներգրավվել է $15 մլն-ի ներդրումային և $2,9 մլն-ի՝ վերաներդրումային ծրագիր: Նախորդ տարում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են $5 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում:
2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ:
Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի:
Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22.000 այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: