17 մարտի 2018 - 12:17 AMT
Վայոց ձորում նոր արդիական հիվանդանոց կկառուցվի

Վայոց ձորի մարզում նոր արդիական հիվանդանոց կկառուցվի: ՀՀ առողջապահության նախարարության տեղակտավության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է նախարար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, հիվանդանոցի նախագծման և կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Այցի ընթացքում Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է նաև մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին, ծանոթացրել նրանց նախարարության գերակա ծրագրերին: