19 մարտի 2018 - 13:45 AMT
ՀՀ-ն առաջին 10-յակում է Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների քանակով

Վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղից առավել մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Ռուսաստան, ըստ 2017-ի տվյալներով:

Ըստ ՏուրՍտատի, Հայաստանից Ռուսաստան ուղևորությունների քանակը 2017-ին եղել է 584.000, իսկ Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ 24 մլն:

Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև:

Առաջին տասնյակում են. Ուկրաինան (8,7 մլն ուղևորություն), Ղազախստանը (3,5 մլն), Չինաստանը (1,5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876.000), Լեհաստանը (714.000), Հայաստանը (584.000), Գերմանիան (580.000), Մոլդովան (519.000) և Աբխազիան (432.000):