19 մարտի 2018 - 13:02 AMT
Վ.Սարգսյանի փողոցի հատվածը Վիլսոնի պատվին վերանվանելու առաջարկը մերժվել է

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում մերժվել է Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվանմբ վերանվանելու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագիծը: Նախագծին կողմ են քվեարկել միայն ԵԾ խմբակցության անդամները:

«Հանրապետական կուսակցությունը» դեմ է քվեարկել, իսկ ԵԼՔ-ը հարցի քննարկումից առաջ լքել էր նիստերի դահլիճը:

Նախագծով Վիլսոնի փողոցը պետք է տեղակայված լիներ Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում:

Նախատեսվում էր նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը: