17 սեպտեմբերի 2002 - 19:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մահմուդ Համուդը Նյու Յորքում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումները: Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի իր գործընկեր Իոաննիս Կասուլիդիսին: ԱԳՆ ղեկավարները քննարկել են կիպրոսյան եւ ղարաբաղյան հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարները: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ Բուլղարիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սոլոմոն Պասիի եւ Ջոզեֆ Դեյսսի հետ: