24 մարտի 2018 - 13:40 AMT
Լարա Ֆաբիանին ու Գարուին հիացրել է «Ձայնում» Միրիամ Բաղդասարյանի կատարումը

Հայաստանյան X Factor-ի մասնակից Միրիամ Բաղդասարյանը հուզել է կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին: Բաղդասարյանը կանադական նախագծում հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի սանն է, վերջինս չի կարողացել զսպել իր զգացմունքները Միրիամի փայլուն կատարումից հետո:

Բաղդասարյանը կատարել է Քրիստինա Ագիլերայի Hurt երգը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նևսկին և Էրիկ Լապուանտը դուելների փուլում նախապատվությունը տվել են նրան:

Բաղդասարյանը մրցում էր մեկ այլ վառ կատարող Կատարինայի հետ: