24 մարտի 2018 - 14:51 AMT
Երևան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը

Մարտի 27-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: