30 մարտի 2018 - 14:23 AMT
Գեղասահորդուհի Մեդվեդևան շոու կվարի հեռուստատեսությունում

ՌԴ Առաջին ալիքն ապրիլի 1-ին կներկայացնի «Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուն, որը կվարեն հայտնի գեղասահորդներ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) և Ալեքսեյ Յագուդինը:

Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում:

«Հուսով եմ, որ այս նոր շոուի միջոցով երեխաները, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, նոր խթան կստանան հետագա զարգացման համար և գեղասահքի իսկական աստղեր կդառնան»,-ասել է նախագծի պրոդյուսեր Իլյա Ավերբուխը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սառցե դարաշրջան.Երեխաներ» շոուի հաղթողներն, ըստ նրա, նաև ֆինանսական աջակցություն կստանան մարզական կարիերան շարունակելու համար:

Հեռուստանախագծում որպես մարզիչներ հանդես կգան Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Մաքսիմ Տրանկովը և Իլյա Ավերբուխը: Ժյուրին կգլխավորի հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան: