31 մարտի 2018 - 13:50 AMT
Դիանա Կարդումյանի ֆիլմը՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայաստանցի կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այդ մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում:

2018-ի մոսկովյան կինոփառատոնը 2 ամիս շուտ է մեկնարկում՝ ապրիլի 19-ին: Բացումը տեղափոխվել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով:

«Տոմբե» ֆիլմի տևողությունը 19 րոպե է: Այն պատմում է բռնության ենթարկված ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ մասին:

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից (2)երկու ֆիլմ, Բուլղարիայից, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի ու Շվեդիայի, Պաղեստինի ու Լիբանանի համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ:

Դիանա Կարդումյանը 12 վավերագրական ու խաղարկային ֆիլմ է նկարահանել: