25 մարտի 2008 - 14:00 AMT
Սպիտակ Տունը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր հավակնորդի անունը
Ջորջ Բուշի աշխատակազմը հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածուի անունը: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը The California Courier-ում, հայկական եւ ամերիկյան հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար կարող է դառնալ Ղրղզստանում Միացյալ Նահանգների ներկա դեսպան Մարիյա Յովանովիչը: Այդպիսով, արված է առաջին քայլը: Հայաստանի համաձայնությունն ստանալուց հետո, նախագահ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով եւ, Սենատի կողմից հավանություն ստանալու դեպքում, դեսպանը կժամանի Երեւան:

Հիշեցնենք, որ 18 ամիսների ընթացքում Երեւանում ԱՄՆ դեսպանի դերն է կատարում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարամատարը: 2006 թվականին «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու պատճառով Ջոն Էվանսի հեռանալուց հետո, աշխատակազմը երկու անգամ ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում դեսպանի պաշտոնին: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվել է Նյու-Ջերսին ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեզը Հոգլանդի հայացքներում Հայոց ցեղասպանության հարցով հստակ դիրքորոշման բացակայության պատճառով: