17 սեպտեմբերի 2002 - 18:55 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԵԻ ՀԵՏ
Լեռնային Ղարաբաղը մտադիր չէ համատեղ զորավարժություններ անցկացնել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության հետ: Այդ մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ում: «Տեղեկատվությունն այն մասին, որ մենք մասնակցելու ենք նման զորավարժությունների, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - հայտնել են այնտեղ: Ինչպես այսօր հաղորդել է վրացական «Փրայմ-Նյուս» գործակալությունը, Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունների անցկացմանը: