3 ապրիլի 2018 - 17:22 AMT
«Նաիրիտի» պահեստը պարտքի դիմաց կօտարվի պետությանը

«Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող 3961,8 քմ մակերեսով պահեստը, 24,8 քմ ծածկը և դրանցով զբաղեցված, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,7 հա հողատարածքը ընկերության պարտքի մի մասի դիմաց անհատույց կօտարվի պետգույքի վարչությանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Գույքն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 301,3 մլն դրամ:

Նշվում է, որ պետությանն ամրացվող պահեստի շենքն օգտագործվելու է քիմիական թափոնների գերեզմանոցի թափոնների պահեստավորման և պահպանման նպատակով:

Գույքի վերանորոգումը իրականացվելու է միջազգային գործակցության շրջանակում հատկացված դրամաշնորհների հաշվին: 2018-ին գույքի պահպանման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանում: