3 ապրիլի 2018 - 17:40 AMT
8,4 մլն դրամ՝ Մեղրիի բնակիչների էլէներգիայի արժեքը փոխհատուցելուն

Կառավարությունը պետական բյուջեից 8,4 մլն դրամ կհատկացնի Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչությանը՝ անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքի փոխհատուցման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ նախագծի նպատակը Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսութան զարգացումն է: «Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է 168.439 կՎտ/ժ: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 76 շահառու», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Կառավարությունը պարբերաբար փոխհատուցում է Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը: Մասնավորապես՝ 2015 թվականին հատկացվել է 4,8 մլն դրամ, 2016 թվականին՝ 6,6 մլն դրամ: