4 ապրիլի 2018 - 12:00 AMT
Վիգեն Սարգսյան. Երևանն աշխատում է ռուս գործընկերների հետ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ

Երևանը շարունակում է աշխատել ռուս գործընկերների հետ սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը:

«Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ սպառազինության հնարավոր առաքումների ուղղությամբ, այդ թվում, ֆինանսական գործիքակազմի շրջանակում», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ թե իրո՞ք Երևանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք տեղադրելու է Ադրբեջանի հետ սահմանին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանը խոսել է ընդհանուր սպառազինման և բոլոր տեսակի զինատեսակներ ձեռք բերելու մասին, ինչպես ուղղակի այնպես էլ միջպետական վարկով: «Որևէ առանձին զինատեսակ չի նշվել»,-ասվում է գրառման մեջ: