6 ապրիլի 2018 - 17:41 AMT
Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականին։ Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ պետգերատեսչությունների էլեկտրոնային կառավարման հարթակում:

Աշխատանքից ազատված խորհրդականների թվում էին Էդուարդ Ներսիսյանը, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը:

Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն էր: Վարչապետը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Ըստ Սահմանադրության` մենք ներկայացնելու ենք հրաժարական», - ասել էր նա: