10 ապրիլի 2018 - 17:07 AMT
Իսպանիայի թագավորն ու Իտալիայի նախագահը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Շնորհավորական ուղերձն են հղել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը:

ՀՀ չորրորդ նախագահին շնորհավորել են նաև հասարակական, գիտական, կրթական, մշակութային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Արմեն Սարգսյանը ստանձնել է նախագահի պաշտոնը ապրիլի 9-ին 7 տարի ժամկետով։ Սարգսյանը 2 անգամ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը