Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը նշել է այն կերպարի անունը «Սառույցի և կրակի երգը» սագայից, որին կցանկանար վերածնել «Գահերի խաղում»:
Մարտինը հայտարարել է, որ պետք է վերադարձնել Վինտերֆելի առաջին տիկին՝ Քեյթիլին Սթարքին, որն, ըստ նրա, չափազանց կարևոր դերակատարություն ունի իր գրքերում, գրում է Lenta.ru-ն Cinemablend պորտալի վրա հղումով:
«Իմ ստեղծագործություններում կերպարները կարող են վերածնվել: Վերադառնալով Անողոք տիկինի տեսքով՝ Քեյթիլինը վերածվում է անողոք ու դաժան մարդասպանի: Նա կա 6-րդ գրքում և կարևոր դերակատարություն ունի ամբողջ սագայում»,-պարզաբանել է նա:
Գրողը նշել է նաև, որ եթե կարողանար ազդել սերիալի սցենարի վրա, ապա կվերադարձներ հենց Քեյթիլին Սթարքին: Վինտերֆելի տիկինը, Նեդ Սթարքի կինը, որի դերը կատարում է Միշել Ֆայրլին, մահացել է «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանում:
1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար: