17 ապրիլի 2018 - 13:56 AMT
Սարգսյան. Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի հայկական կողմի համար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթքացող բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի հայկական կողմի համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, վարչապետության թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին:

ՀՀ ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրվի ՀՀ նոր վարչապետը։ Միակ թեկնածուն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Վերջինս ստացել է իշխող ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը։ Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկելու են ըստ սեփական հայեցողության։ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:

«Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կայունություն ունենան, հիմք հանդիսանան բանակցությունների հաջողության համար։ Բանակցությունները կարող են ակտվիվանալ, եթե Բաքուն դեն նետի այն պատկերացումը, որ փոխզիջումը նշանակում է հայկական կողմերի միակողմանի զիջումներ»,-ասել է նա։

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ Սարգսյանն ասել է, որ, այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ Բաքվի առաջ դրված խնդիրերը չեն կատարվել։ «Դասերն այն են, որ պիտի ուշադրություն դարձնեն զինվորի ու սպայի ոգուն, առօրյայի խնդիրները լուծել, սպառազինության հարցերին ուշադրություն դարձնել»,-ասել է նա։

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը:

Իրադարձությունների զարգացմանը կարելի է հետևել թարմացվող լրահոսով: