17 ապրիլի 2018 - 17:04 AMT
PAN Photo-ի լուսանկարը՝ The Sydney Morning Herald-ի լավագույն լուսանկարների ցանկում

Հեղինակավոր ավստրալական The Sydney Morning Herald ամսագիրը կազմել է վերջին օրերի աշխարհի լավագույն լուսանկարների ցանկը, որտեղ ընդգրկվել է նաև ապրիլի 16-ին Երևանում PAN Photo-ի արած լուսանկարը Երևանում ընթացող բողոքի ցույցերից:

Լուսանկարի հեղինակն է Կարո Սահակյանը:

«Հազարավոր ցուցարարներ փակել են տրանսպորտի երթևեկությունը Հայաստանի մայրաքաղաքում՝ բողոքելով երկրի նախագահի լիազորությունների երկարացման դեմ, որը փորձում է ընտրվել մեկ այլ պաշտոնում»,-պատմել է լուսանկարում պատկերված իրողությունների մասին ավստրալական պարբերականը:

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը, փակում փողոցները, խափանում տրանսպորտի աշխատանքը: