Ապրիլի 17-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հաջորդած քայլերթից հետո անհայտ անձինք Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում սկսել են կոտրել լուսամփոփները, հայհոյել վարորդներին և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։
Իրադարձությունների հետևանքով կան տուժածներ։
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 17-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի էի ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» և «Մերժիչ Սերժին» նախաձեռնությունների հանհավաքը, որն ավարտվել էր երթով։