18 ապրիլի 2018 - 16:03 AMT
Ռոբեր Գեդիկյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիում է

Ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում է:

Ինչպես նշվում է փառատոնի կայքում, Ռոբեր Գեդիկյանը, որը մեծացել է Մարսելում, դեռևս 80-ականներին գրավեց քննադատների ուշադրությունը, սակայն նրան մեծ հաջողություն բերեց «Մարիուսն ու Ժանետը» ֆիլմը, հայտնում է Sputnik Արմենիան:

Գեդիկյանից բացի ժյուրիի կազմում են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, չինացի դերասան Չանգ Չենը, երգչուհի Հաջա Նինը Բուրունդիից և ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը:

Ժյուրին գլխավորում է հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը:

Կաննի փառատոնը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի մայիսի 19-ին: