Ապրիլի 18-ին Նիգերիայում մի քանի մարդ ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և հենց նիստի ժամանակ գողացել արարողակարգային գավազանը:
Խորհրդարանի պահպանությունն իրականացնող ուժերը չեն կարողացել կանգնեցնել նրանց, ամեն ինչ տեղի է ունեցել տառացիորեն 2 րոպեում, հայտնում է Africa News-ը:
Միջադեպից հետո զինված տղամարդիկ փախուստի են դիմել և հեռացել ամենագնացով: Ըստ ԶԼՄ-ների, հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է, որ, ըստ երկրի օրենքների, առանց այդ արարողակարգային գավազանի անհնար է որոշումներ կայացնել խորհրդարանում: Խորհրդարանի նիստը շարունակվել է միայն այն ժամանակ, երբ դահլիճ են բերել պահուստային խորհրդանիշը՝ բուլավան:
Լրագրողները ենթադրում են, որ գավազանը կարող էր գողանալ սենատոր Օվի Օմո-Ագեգեն, որին վերջերս հեռացրել են պարտականությունները կատարելուց: