Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:
Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք:
13։24 Ի դեպ, Ազատության պողոտայում հասարակական տրանսպորտ հանդիսացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է տեղափոխել բերման ենթարկվածներին ոստիկանական բաժանմունքներ
13։23 Ակտիվիստ Աշոտ Խաչատրյանը հայտնել է Facebook-ում, որ ոստիկանները շրջափակել են ակտիվիստ Հայկ Բարսեղյանի մեքենան ու էվակուատորի են սպասում։
13։16 Ոստիկանները կրկին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկեցին Կորյուն փողոցից։
12:58 Ոստիկանները մի խումբ ցուցարարների բերման ենթարկելուց հետո լքեցին տարածքը, իսկ մնացած երիտասարդներին հաջողվեց կրկին փակել Տերյան-Կորյուն խաչմերուկի երթևեկությունը:
12:55 Ցուցարարներին բերման են ենթարկում Տերյան-Կորյուն խաչմերուկից: Մոտ 10-15 քաղաքացու են բռնել ոստիկանները՝ հանելով նրանց «Ցիտադել» բիզնես կենտրոնի շենքից:
12:40 Ցուցարարների մի մասը հասել է Աշակունյաց պողոտա, մի մասը կաթվածահար է արել Սարյան փողոցի երթևեկությունը:
12:32 Ցուցարարներն իրենց միանալու կոչերով հասել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:
12:27 Ցուցարարները փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Մինչ այդ Երևանում ցուցարարները քայլերթ են իրականացնում Մաշոտոցի պողոտայով:
12:08Ազատության պողոտայից ցուցարարներին բերման են ենթարկվում, նստեցնում հանրային տրանսպորտի երթուղիներից մեկը սպասարկող ավտոբուսը:
12:07 Ոստիկանները արգելափակել են Կիևյան կամուրջը:
12:02 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net - ին հայտնեց, որ 11:30 ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 65-ի:
11:47 «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բաց է թողնվել: Նա առավոտյան բերման էր ենթարկվել:
11:28 «Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ են անում: Այստեղ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող Տիրայր Մուրդայանին բերման են ենթարկել:
11:15 Քաղաքացիական հագուստով անձինք տարել են «Աշոտին» դիմած (տես՝ Բաղրամյան պողոտայում պայմանական ոստիկանի հետ ցուցարարներից մեկի ունեցած մենախոսությունը՝ խմբ) հայտնի ցուցրարին:
11:14 Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին Ալեք Մանուկյան փողոցից:
11:13 Ցուցարարները փակել են Սեբեստիայի փողոցը: Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողողոցը:
10:41ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net - ին հայտնեց, որ 10:30 ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 37-ի:
10:34 Երկկողմանի փակ է Դավթաշենի կամուրջը: Ոստիկանները պահանջում են Փաշինյանից իր համախոհներին հրահանգել բացել այն: Սակայն Փաշինյանը հնչեցրել է հակառակ կոչերը՝ մեքենաներով արգելափակել ճանապարհը:
10:28 Ցուցարարները փակել են Աբովյան-Երևան մայրուղին:
10:18 PanARMENIAN.Net ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարները փակել են Սայաթ-Նովա- Ալեք Մանուկյան խաչմերուկը:
10:14 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով, բեռնատարը արգելափակել է Մյասնիկյան պողոտան: Ցուցարարները շարունակում են քայլերթը Վաղարշյան փողոցով:
9։40 Բերման է ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ուղիղ եթեր էր մտել ոստիկանական մեքենայից, սակայն ոստիկանները հրաման են ստացել վերցնել իրենից հեռախոսը, ինչից հետո եթերը կտրվել է։
9:33 Փաշինյանը կոչ է անում արգելափակել էվակուատորները, որպեսզի դրանք չկարողանան մեքենաները հեռացնել փողոցից։
9:17 Գյուլբենկյան փողոցում լարված իրավիճակ է: Ոստիկանները մեկ կնոջ են բերման ենթարկել: Այժմ ուժայինները փորձում են հեռացնել կնոջ մեքենան, որով նա արգելափակել էր փողոցը:
09:13 Ոստիկանները փորձում են բերման են ենթարկելփողոցն արգելափակած քաղաքացուն:
09:00 Մեքենաներով փակել են Գյուլբենկյան փողոցը: Ոստիկանները նախազգուշացնում են փողոցն արգելափակած քաղաքացուն, որ բերման կենթարկեն: