20 ապրիլի 2018 - 17:07 AMT
Յուրա Մովսիսյան. Ոստիկաններ, դադարեցրեք բռնությունը

Շվեդական «Յուրգորդեն» ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բողոքի ակցիաներին:

Նա հանրահավաքներից մեկի լուսանկարն է հրապարկել:

«Այս նկարը լավագույնս բնութագրում է մեր ժողովրդին: Մարդիկ միասնաբար կանգնած են մեկը մյուսի կողքին` անկախ տարիքից և սեռից: Ոստիկաններ, դադարեցրեք բռնություն գործադրել ձեր սեփական քույրերի և եղբայրների նկատմամբ», - ասել է ֆուտբոլիստը:

Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ապրիլի 20-ին դրանք ևս շարունակվում են: Ցուցարարները մեքենաներով արգելափակում են Երևանի մի շարք փողոցներ: