31 մարտի 2008 - 17:51 AMT
Վարդան Օսկանյանը «Ագո»-ի խմբի հետ քննարկել է հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Վարդան Օսկանյանը դրական գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագո»-ի խմբի հետ ծավալվող համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված քայլերը` կարեւորելով արդարացի, թափանցիկ քննության անցկացումն ու քաղաքական ուժերի երկխոսությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ընդգծելով բանակցային խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: