24 ապրիլի 2018 - 10:01 AMT
Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսասարյանը և Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալվել էին ապրիլի 22-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։

Դավիթ Սանասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, իսկ Արմեն Գրիգորյանին ստորագրությամբ ազատ է արձակել քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցություններում պահանջել էր, որ «թավշյա» հեղափոխության բոլոր ձերբակալվածները մինչև ապրիլի23-ի ավարտը ազատ արձակվեն:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: