25 ապրիլի 2018 - 16:42 AMT
Սանասարյան. Որոշ ոստիկաններ միացել են շարժմանը

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից որոշ ոստիկաններ հանել են իրենց դիմանակներն ու անցել ժողովրդական շարժման շարքերը։ Այս մասին հայտարարել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասրյանը։

Քիչ անց Փաշինյանը Հանրապետության հրապարակում նույնպես ասաց, որ այսօր պաշտոնապես ժողովրդին են միացել ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։

Ապրիլի 25-ի առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկալ են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: