25 ապրիլի 2018 - 21:23 AMT
Սարգսյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ-ում իրավիճակի շուրջ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի միջոցառումները՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Դրանք արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից։