26 ապրիլի 2018 - 17:01 AMT
Արմեն Գևորգյանը Մոսկվայում քննարկումներ է ունեցել երեք խումբ հարցերի շուրջ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:

Քննարկվել են 3 խումբ հարցեր՝ ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան: