26 ապրիլի 2018 - 19:05 AMT
Փաշինյան. Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, թե համաժողովրդական շարժման հետ կապված ստրատեգիական որոշումներ են կայացվել։

Փաշինյանն ասել է, որ այդ որոշումների մանրամասները կներկայացվեն ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում:

«Հեղափոխության երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու, որը շատ կարևոր է»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտելով, որ «քաղաքական առևտուր չի լինելու»:

ՔՊ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիաների 14-րդ օրն է: Ժամը19:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը: