27 ապրիլի 2018 - 11:01 AMT
«Սպիտակը»՝ Մոսկվայի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրների թվում

Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին դարձել է Մոսկվայի հոբելյանական 40-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրներից մեկը: Ժյուրիի անդամ Աննա Մելիքյանը Կոտտին է հանձնել լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը:

Կինոփառատոնի մրցութային ծրագրին մասնակցող 16 ֆիլմից գլխավոր մրցանակների է արժանացել 3 ֆիլմ. «Սպիտակը», յակուտական էպոսն ու Մոսկվայում իր սերը փնտրող չինուհու մասին ֆիլմը:

Թեև «Սպիտակը» հիմնված է իրական իրադարձությունների վրա, երբ ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 25.000 մարդ զոհվեց, ֆիլմը չի կարելի ժամանակագրական անվանել: Ռեժիսորը միտումնավոր է կադրի ետևում թողնում վիզուալ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ռեժիսորն այդ ֆիլմը ֆիլմ-ռեքվիեմ է համարում, որտեղ նա ջանացել է ներկայացնել մարդկանց «խուճապը, հուսալքությունը, արիությունն ու հերոսությունը», որոնք ի հեճուկս տարերքի փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերջերս 1988-ի երկրաշարժի թեմային էր անդրադարձել նաև ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր «Երկրաշարժ» ֆիլմում, որը, սակայն, հակասական գնահատականների արժանացավ: Ի տարբերություն Անդրեասյանի, Կոտտը խուսափել է համակարգչային գրաֆիկայից՝ բոլոր դեկորացիները բնական նյութերից են ստեղծվել: