28 ապրիլի 2018 - 14:20 AMT
Փաշինյանն ավտոերթով ուղևորվել է Իջևան և Վանաձոր

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը ղեկավարում է հակակառավարական շարժումը, կողմնակցների հետ ավտոերթով ուղևորվել է Իջևան:

«Մեր գործերն ընթանում են սովորականի նման լավ: Շարժվում ենք դեպի Իջևան»,-հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Իջևանից ակցիայի մասնակիցները կուղևորվեն Վանաձոր, որտեղ հանրահավաք է նախատեսված: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Վանաձորի և ավտոերթի ժամը փոխվում է. «Ժամը 14.00-ին Իջևանում ենք, 17.00-ին՝ Վանաձորում»:

Ապրիլի 28-ի առավոտյան Փաշինյանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: