30 ապրիլի 2018 - 12:35 AMT
Արմեն Սարգսյան. Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է ՀՀ-ի «հիմնարար շահերից»

Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է Հայաստանի «արմատական շահերից»: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ բելառուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում: Հարցազրույցը ցուցադրվել է «Բելառուս 1» հեռուստաալիքով»։

«Եվրասիական տարածքը մեզ համար բարեկամական տարածք է: Անդամ երկրները բացառապես բարեկամ, եղբայրական երկրներ են: Սա ոչ միայն միություն է, այլև մեծ շուկա Հայաստանի համար», - ասել է նա:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը «Եվրասիական միությանը խարսխված է հիմնարար շահերի վրա, և ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ստիպում է»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, թեև իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել: