1 մայիսի 2018 - 14:29 AMT
Իրանում արգելել են Telegram-ը

Դատարանն Իրանում պաշտոնապես արգելել է Telegram մեսենջերն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

«Հաշվի առնելով Telegram-ի առնչությամբ Իրանի քաղաքացիներից ստացած բողոքները և ելնելով անվտանգության ծառայությունների պահանջներից, որոնք պայքարում են ապօրինի գործունեության դեմ, դատարանն արգելում է մեսենջերի կիրառումը երկրում»,-ասվում է որոշման մեջ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ինչպես հայտնում է պարբերականը, ապրիլի 18-ին ծառայությունը սահմանափակվել էր պաշտոնյաների և պետհաստատությունների աշխատակիցների համար:

2017-ի դեկտեմբերին Telegram-ն ու Instagram-ն արդեն մեկ անգամ արգելափակվել էին Իրանում: Առիթ էր հանդիսացել կառավարության դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ալիքները փակելու մերժումը: Ավելի վաղ արգելափակվել են առանձին կանալներ՝ կապված ծայրահեղական կամ հանցավոր խմբերի հետ: Բնակիչները շրջանցում էին սահմանափակումը VPN-ի միջոցով: Իրանում մեսենջերից օգտվել է մոտ 40 մլն մարդ: Ապրիլի 13-ին Telegram-ի արգելափակման մասին որոշում է կայացվել ՌԴ-ում: