1 մայիսի 2018 - 18:38 AMT
ՀՅԴ-ական պատգամավոր․ Չեմ կարող կողմ քվեարկել Փաշինյանին

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - նշել է նա։

Վարդանյանն ասաց, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը։

«Խմբակցությունս որոշել է քվեարկել Փաշինյանի օգտին, բայց ես չեմ քվեարկելու: Եթե կուսակցությունս պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց նա: