3 ապրիլի 2008 - 18:57 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանին եւ Բաքվին քաղաքական փոխզիջումների կոչեր են անում
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ու Մինսկի խմբի համանախագահները համաձայնվել են շարունակել բանակցությունները «Հիմնական սկզբունքների» հիման վրա, հավելյալ քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցությունների ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Բուխարեստում: «Մենք ընդգծում ենք, որ կողմ ենք հանդես գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ կարեւորում ենք քաղաքական փոխզիջումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որը պետք է որոշվի այդ տարածաշրջանի բնակչության կողմից: Միջնորդները ընդգծում ենք բարձր մակարդակով կողմերի հանդիպման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Բուխարեստում ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: