Վարչապետի ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ քանակով ստորագրություններն արդեն կան։
Այս մասին է հայտնել ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության տապալումից հետո մայիսի 8-ին առաջադրվելու համար թեկնածուն պիտի հավաքեր պատգամավորների ձայների 1/3-ը կամ 35 ստորագրություն։
Նիկոլ Փաշինյանին աջակցում են բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից։ Վերջինս վարչապետի թեկնածու չի ունենալու ու հայտարարել է, որ մայիսի 8-ին ձայների 1/3-ը հավաքած թեկնածուն վարչապետ է դառնալու։