3 մայիսի 2018 - 16:48 AMT
Պեսկով. Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան

Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան, իսկ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես հուսով ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մաղթում ենք մեր բարեկամ հայ գործընկերներին,որպեսզի որքան հնարավոր է շուտ կարգավորվի այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծեվել է: Մենք նաև հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարի և կառուցողական հայ-ռուսական հարաբերություններն անփոփոխ կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,-ասել է Պեսկովը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդել են են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։Մայիսի 3-ին ՀՀԿ-ն վերահաստատել է իր որոշումը, իսկ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում: