4 ապրիլի 2008 - 17:55 AMT
Ռոբերտ Քոչարյան. Ներկա պահին արտահերտ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը թյուրիմացություն է
«Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազատումը քաղաքական որոշում էր»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը պաշտոնանկ է արվել ՀՀ Սահմանադրության համաձայն եւ սեփական ցանկությամբ: «Հրամանում նշված չէ` ինչու է Մանվել Գրիգորյանը պաշտոնաթող արվել, սակայն ես ունեմ նրա ազատման դիմումը: Գրիգորյանը արձակուրդի մեջ էր, որն ավարտվել է ապրիլի 1-ին, ապրիլի 2-ին նա պաշտոնաթող է արվել: Եթե նրա արձակուրդն ավելի վաղ ավարտվեր, նա ավելի վաղ կլքեր իր պաշտոնը»,- ասել է Նախագահը:

Խոսելով ներկա ներքաղաքական իրավիճակի մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երկրում արտահեթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի: «Ներկա պահին արտահերտ ընտրություններ անցակցնելու պահանջը թյուրիմացություն է: Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության»,- ընդգծել է Քոչարյանը: Նրա կարծիքով, նրանք, ովքեր խաղարկում են «քաղբանտարկյալների» հարցը, իրենք են ամենում մեղավոր: «Շատերը հանրահավաքներին մասնակցել են առանց հասկանալու: Սակայն ինձ համար անընդունելի է հայերի բաժանումը ծննադավայրի սկզբունքով, ինչը խախտում է պետականության հիմքերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով պաշտոնաթող է արվել ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ըստ ՀՀ Սահմանադրության, զինվորականները քաղաքականության զբաղվելու իրավունք չունեն, իսկ փոխնախարարը փոտրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում աջակցում էր ընդդիմության առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: