7 մայիսի 2018 - 13:44 AMT
Գեղասահորդուհի Մեդվեդևան Հայաստանի հավաքականում հանդես չի գա

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտարարել է, որ լուրերն այն մասին, թե աշխարհի կրկնակի չեմպիոն, հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, նման տարբերակ նույնիսկ չի էլ քննարկվել:

«Լուրերն այն մասին, որ Մեդվեդևան հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում, չեն համապատասխանում իրականությանը: Նման տարբերակ նույնիսկ չի քննարկվել», -ասել է Ստեփանյանը հեռախոսով, հայտնում է «Ռ-Սպորտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ, որի ղեկավարությամբ երկու անգամ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և 2 արծաթե մեդալ է նվաճել Օլիմպիադայում: Ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հավանականություն կա, որ գեղասահորդուհին կփոխի քաղաքացիությունը և հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում: