4 ապրիլի 2008 - 19:46 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի կապակցությամբ
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին: Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Կոնստանտին Ելիսեեւը շնորհակալություն հայտնեց հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: