7 ապրիլի 2008 - 15:25 AMT
Մեթյու Բրայզա. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ
Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծքիների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Դա շատ լավ արդյունք է»: Բրայզան նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձման արարողությունից հետո, ինքը կկարողանա տեղեկանալ նրա տեսակետին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնուհետեւ տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ, հաղորդում է 1news.az-ը:

Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: