14 մայիսի 2018 - 14:52 AMT
Օսիպյանը կզբաղվի Բաղրամյանում քաղաքացիներին ծեծած վարորդի հարցով

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու՝ ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։

«Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Լենա Նազարյանը։

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։

Ավելի վաղ, մայիսի10-ին Բաղրամյան պողոտայում երկու ցուցարար է ծեծի ենթարկվել: