Երուսաղեմի տաճարական ասպետների Հայաստանի Լևոն Մեծագործ թագավորի անվան Գերագույն Առաջնորդարանը (հայ տամպլիերներ) ողջունում է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի ինքնիշխան ռազմական միաբանության մարշալ Ջոն Մակարյանը:
«Միաբանությունը դրական է վերաբերվում «թավշյա» հեղափոխությանը: Մենք միաբանության անդամ լինելուց զատ նաև ՀՀ քաղաքացի ենք և, որպես քաղաքացի, պատրաստ ենք զորավիգ կանգնել այս նոր իշխանությանը», - ասաց Ջոն Մակարյանը:
Նրա խոսքով, միաբանության առաքելությունը հայ ազգի ասպետական ոգու վերածնումն է, ինչը «համահունչ է նոր Հայաստանի նպատակներին»:
«Մեր գաղափարախոսության հիմքում սերը, բարությունն ու ազնվությունն են, բնակաբար որքան ազատ է լինում մարդը կենցաղային խնդիրներից, այնքան հեշտ է նրա ասպետական ոգին բարձրանում», - ասաց Մակարյանը:
Միաբանության նախաձեռությամբ Ազգային գրադարանում բացվել է Լևոն Բ-ին ու Կիլիկյան Հայաստանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Լևոն Բ-ի լուսանկարը, նրա կնիքը, Հռոմի պապի հետ նամակագրության մի շարք պատճեններ: Ցուցադրությանը ներկայացված էին նաև Կիլիկյայի հայկական թագավորության բնակավայրերի, նյութական պատմաշակութային արժեքների լուսանկարները:
Միջացառմանը ընթացքում ընթերցվել է միաբանության հռչակագիրը: