22 մայիսի 2018 - 16:23 AMT
Աղասի Կիրակոսյանը ՀՀ փոխոստիկանպետ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերի. Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Աղասի Կիրակոսյանը մինչև այս զբաղեցրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի պաշտոնը: