24 մայիսի 2018 - 14:43 AMT
Ալեն Սիմոնյան. «Մարգարյանն ինձ մանդատից զրկել է՝ օգտվելով իրավական ծուղակներից»

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։

«Մարգարյանը դա արել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձնից Երևանի քաղաքապետարանում», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ գործող քաղաքապետը խուճապի մեջ է:

Սիմոնյանը նշել է, որ պատրաստվում է մասնակցել Ավագանու առաջիկա նիստին:

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանտադից զրկելու պահանջով:

Սիմոնյանը հրաժարվել էր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ: