24 մայիսի 2018 - 17:51 AMT
ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը պատգամավորի մանդատ է ստացել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի մանդատ հանձնել Սպարտակ Սեյրանյանին: Այս մասին հայտնում է ԿՀԸ մամուլի ծառայությունը:

Նա փոխարինելու է մանդատից հրաժարված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին: Սեյրանյանը ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարն էր:

Սպարտակ Սեյրանյանը 2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է:

2008-ի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: